«Մենք հիմա լքում ենք դահլիճը». Գեղամ Մանուկյան
![]() 832 Երկուշաբթի, 14 փետրվարի, 2022 թ., 11:42 «Մասնակցելո՞ւ եք 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին». ԱԺ-ում մեկնարկած նիստի ժամանակ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձանաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նման հարց ուղղեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորներին: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց. «44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումը, հանրությանը ներկայացումը շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, բայց մենք համարում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունը չլինի իշխանություն։ Այն իշխանությունը, որն ունի պատասխանատվություն, որի օրոք տեղի են ունեցել այդ իրադարձությունները, նրա գլխավորությամբ իրականացված աշխատանքը չի կարող ունենալ օբյեկտիվություն»։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան էլ հավելեց. «Որպես քննիչ հանձանժողովի անդամ, մենք հիմա լքում ենք դահլիճը, մենք ենք որոշում կայացնում մեզ համար, և եթե մի օր նպատակահարմար համարենք՝ կարող է գանք, շարունակենք մասնակցել»: Արձագանքելով Մանուկյանին՝ Քոչարյանն ասաց. «Դուք, ըստ ձեր ցանկության եք որոշելո՞ւ՝ ինչ-որ մի պահի մասնակցեք, թե չէ: Այսպես չի լինում. չե՛ք մասնակցելու: Մենք հիմա որոշում կկայացնենք ձեր չմասնակցության մասին, որովհետև հանձնաժողովը պետք է իր աշխատանքները կազմակերպի»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
