Զելենսկին Ուկրաինայից փախած պատգամավորներին հորդորել է վերադառնալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկիր վերադառնալու կոչով դիմել է Գերագույն ռադայի՝ արտասահման մեկնած պատգամավորներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես անձամբ իմ անունից խնդրում եմ... Կարծում եմ, որ պետք է վերադառնան, այլապես մենք բոլորս՝ որպես պետություն, որպես ղեկավարություն, պետք է լուրջ եզրակացություններ անենք»,- ասել է Զելենսկին:
Միաժամանակ նա չի հստակեցրել, թե որ կուսակցությունների պատգամավորներն են լքել երկիրը։
«Օլիգարխների հետ կապված էլ մեծ խնդիր կա։ Պետությունը չի կարող ազդել և չի ազդի բիզնեսի վրա։ Ես կարծում եմ, որ նրանք արդեն կայացրել են իրենց որոշումը, բայց մտածում եմ, որ պետք է վերադառնան իրենց ձեռնարկություններ, տասնյակ հազարավոր մարդկանց մոտ, որոնք աշխատում են իրենց և պետության համար»,– հայտարարել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարարները զանգվածաբար լքել են Ուկրաինան։
Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի՝ «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։

Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
10013:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
11309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11308:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
15903:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
14102:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
14501:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15800:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
16000:48