«Մեզ վախեցնում են, բայց մենք ավելի ուժեղ ենք». Զելենսկին տեսաուղերձով է հանդես եկել
![]() 1143 Երկուշաբթի, 14 փետրվարի, 2022 թ., 22:30 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել ժողովրդին՝ հայտարարելով, որ երկրում նոր հիշարժան օր է հաստատել, հաղորդում է MK.ru-ն։ «Նրանք մեզ վախեցնում են պատերազմով, ներխուժման օր են նշանակում։ Բայց մենք ավելի ուժեղ ենք, քան երբևէ։ Հետևաբար, մենք փետրվարի 16-ի «ներխուժման օրը» կվերածենք «միասնության օրվա»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Զելենսկու խոսքով՝ այդ օրը ամբողջ երկրում կկախվեն կապույտ և դեղին ազգային դրոշներ, իսկ մարդիկ դրոշի գույներով ժապավեններ կկրեն և ամբողջ աշխարհին ցույց կտան իրենց միասնությունը։ Ավելի վաղ Արեւմուտքում վարկած էր հայտնվել, որ Ռուսաստանի «ներխուժումն» Ուկրաինա կսկսվի փետրվարի 16-ին։ Ռուսաստանը բազմիցս հերքել է նման մեղադրանքները։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
