«Ռուսաստանը մեր թշնամին չէ». Բայդենի հայտարարության առանցքային կետերը

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասել է, որ ԱՄՆ-ն դեռ չի կարող հաստատել Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի դուրսբերումը, բայց «եթե դա տեղի ունենա, լավ կլինի»: Միացյալ Նահանգները պատրաստ չէ հրաժարվել այն սկզբունքից, որ երկրներն ազատ են դաշինքներ ընտրելու հարցում, նշել է Բայդենը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին սպառազինությունների վերահսկման նոր միջոցներ է առաջարկում:
«Մեր վերլուծաբանները նշում են, որ ռուս զինվորականները մնում են Ուկրաինային սպառնացող դիրքերում։ Ներխուժումը դեռևս սպասելի է։ Այդ իսկ պատճառով մենք մեր դեսպանատունը ժամանակավորապես տեղափոխեցինք Լվով։
ԱՄՆ-ն և դաշնակիցները պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգության գրավոր համաձայնագրեր հաստատել, եթե դրանք ձեռք բերվեն։ Դաշնակիցների և գործընկերների հետ մենք աշխատում ենք դիվանագիտության ճանապարհով:
Այսօր ես խոսեցի նախագահ Պուտինի հետ: Մենք առաջարկել ենք ռազմավարական կայունության և անվտանգության նոր տարրեր: Մենք չենք սպառնում Ռուսաստանին, մենք ուղիներ չենք փնտրում Ռուսաստանն ապակայունացնելու համար, Ռուսաստանը մեր թշնամին չէ, մենք երկարատև պատմական կապեր ունենք»,- ասել է Բայդենը:
ԱՄՆ առաջնորդը նաև շեշտել է, որ Ռուսական ներխուժումը կհանգեցնի սարսափելի հետևանքների. «Եթե Ռուսաստանն ընտրի պատերազմի ուղին, ապա կհետևի Արևմուտքի միասնական պատասխանը: Սա ավելին է, քան Ռուսաստանը և Ուկրաինան, սա աշխարհի ճակատագիրն է»,- նշել է նա:

Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
10013:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
11309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11308:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
15903:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
14102:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
14501:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15800:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
16000:48