«Չենք մեկնաբանում». Արցախի նախագահի խոսնակը՝ Ադրբեջանի հայտարարության մասին
![]() 1617 Չորեքշաբթի, 16 փետրվարի, 2022 թ., 15:42 Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավորինս սեղմ ժամկետներում կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը։ Դատախազությունը նշել էր, որ 2020 թվականի աշնանը՝ Արցախյան պատերազմի ժամանակ, Արայիկ Հարությունյանը սոցիալական ցանցերում խոստովանել էր, որ ինքն է եղել Գյանջա քաղաքի վրա բազմակի հրթիռային հարձակումների նախաձեռնողը, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Այդ կապակցությամբ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։ 168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասել է, որ այդ ամենին Արցախի նախագահի աշխատակազմի մակարդակով որևէ արձագանք չի լինելու։ «Այդ հայտարարությունը եղել է պատերազմի օրերին, այնպես որ, նոր բան չկա, որպեսզի արձագանքենք։ Մենք չենք մեկնաբանում»,- եզրափակել է Լուսինե Ավանեսյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
