Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Գագիկ Ջհանգիրյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանից՝ նա այնքան էլ լավ չի իրականացնում իր վրա դրված պարտականությունները, և դատական համակարգի հնազանդեցման գործընթացը դանդաղ է ընթանում։
Լուրեր կային անգամ, որ Ջհանգիրյանին փոխարինող են փնտրում՝ մարդ, ով համակարգը կհավաքի բռում: Նաև սրանով են բացատրում այն, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ջհանգիրյանի դեմ ԱԺ ընդդիմության հայցը, որտեղ վիճարկում են վերջինիս ընտրությունը՝ Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի (ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները) 9-րդ մասի համաձայն (ԱԺ-ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում):
Խոսքը Ջհանգիրյանի տարիքի մասին է, ով ընտրվելու պահին արդեն 1 տարով մեծ էր օրենքով նշված շեմից և իրավունք չուներ զբաղեցնելու այդ պաշտոնը: Դիտորդները չեն բացառում, որ ՍԴ-ն անվավեր կճանաչի Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ անդամի կարգավիճակում՝ այն հռչակելով հակասահմանադրական։ Դատական նիստը նշանակվել է ապրիլի 19-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
10013:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
11309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11308:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
15903:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
14102:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
14501:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15800:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
16000:48