««Շուշիի հռչակագրում» հիշատակվում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը»․ Թևանյան
![]() 646 Երկուշաբթի, 21 փետրվարի, 2022 թ., 10:42 ««Շուշիի հռչակագրում» հիշատակվում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը և նշվում է արդեն որպես կայացած փաստ, որ էդ «Զանգեզուրի միջանցք»-ով ամբողջ թուրքական աշխարհը կապվելու է իրար հետ, այսինքն՝ այն դիտարկվում է որպես նվաճողական քաղաքականության գործիք պանթուրքիսատական ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար»,- այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության քննարկման ժամանակ, ասաց նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ «Եթե մինչև 44-օրյա պատերազմը պանթուրքիստական մոտեցումը զուտ տեսական գաղափարական վեճի առարկա կարող էր դիտարկվել, ապա պանթուրքիզմը «Շուշիի հռչակագրով» ստանում է շատ առարկայական գործնական քաղաքականության տեսք, և իրենք արձանագրում են, որ Սյունիքի էդ միջանցքով իրենք քաղաքական և աշխարհագրական միասնական համակարգ են ստեղծելու»,- նկատեց Թևանյանը՝ ընդգծելով, որ դա սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
