Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության առաջարկին»․ Գուրգեն Արսենյան

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության առաջարկին»․ Գուրգեն Արսենյան
798
Երկուշաբթի, 21 փետրվարի, 2022 թ., 11:06

Ինչպես արդեն հայտնել ենք, «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարաններում «Շուշիի հռակագրի» վավերացման կապակցությամբ դատապարտող հայտարարություն անելու առաջարկով, որն այսօր քննարկվում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության առաջարկին»,- խմբակցության դիրքորոշումը հայտնելիս ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ նշելով իրենց հինավորումները։
«Դեռևս ութ ամիս առաջ ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է սույն խնդրին՝ համապատասխանաբար հրապարակային և հայտարարությունների և մեկնաբանությունների տեսքով, ընդ որում՝ կարևոր է նշել, որ առաջարկվող հայտարարության նախագիծը վերը նշված հայտարարության և մեկնաբանության մեջ տեղ գտած առանցքային թեզերի գրեթե լրիվ կրկնությունն է։ Հիմնավորումն առ այն, թե ՀՀ-ն պետք է ԱԺ-ի նույնաբովանդակ հայտարարության տեսքով արձագանքի Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից հռչակագրի վավերացմանը, տրամաբանական չի, քանի որ ՀՀ խորհրդարանը և ԱԳՆ-ն վարում են և պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն»,- նշեց նա:
«Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված Կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման նպատակը։ Սույն նպատակին հասնելու և գործընթացը որևէ պարագայում չվիժեցնելու համար ՀՀ իշխանությունները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որտեղ հաշվի են առնվում առկա գործընթացներից բխող բոլոր ռիսկերն ու հնարավորությունները»,- ասաց Արսենյանը՝ նշելով, որ խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը չի սկսվում և ավարտվում ԱԺ հայտարարություններով։