Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Պուտինն ու Ալիևը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն

Պուտինն ու Ալիևը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն
854
Երկուշաբթի, 21 փետրվարի, 2022 թ., 16:43

Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 22-ին Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում»,- ասված է տեքստում: