Հետախուզությունը նախազգուշացրել է Ուկրաինա ներխուժման մասին, բայց ոչ ոք չի հավատացել
![]() 659 Կիրակի, 10 ապրիլի, 2022 թ., 17:42 Արևմտյան հետախուզությունն Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժում սկսելու՝ Ռուսաստանի վերջնական ծրագրերի մասին իմացել է դեռևս 2021 թվականի ամռանը։ Այս մասին իր հոդվածում գրում է BBC-ի ռուսական ծառայության թղթակիցը։ «Ամռան ընթացքում մենք տեսանք, որ բարձրագույն ղեկավարությունը ծրագրում էր լայնածավալ ռազմական ներխուժում մեկ այլ երկիր»,- ասել է արևմտյան հետախուզության աշխատակիցը: Տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ ջանքերն էին: Հետախուզության ստույգ ծագումը մնում է գաղտնի, սակայն պաշտոնյաները ենթադրում են, որ այն ստացվել է բազմաթիվ աղբյուրներից: Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ երևույթին, համոզված է եղել, որ Ուկրաինային իր ազդեցության տակ վերադարձնելը կպահանջի արագ և կտրուկ գործողություններ: «Նրան թվում էր, թե հնարավորության պատուհանը փակվում է»,- ասում է օպերացիային անմիջականորեն ներգրավված աղբյուրը։ Աշնանը Վաշինգթոնը որոշեց, որ պետք է ինչ-որ բան անել իր հետախուզական տվյալների հետ։ Այս որոշումը, ըստ մասնակիցների, ընդունվել է Սպիտակ տան ամենաբարձր՝ Ջո Բայդենի մակարդակով։ Նոյեմբերի սկզբին ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բերնսի այցը Մոսկվա նշանակալից իրադարձություն էր՝ որով զգուշացվեց Կրեմլին, որ ամերիկացիները տեղյակ են Ռուսաստանի ռազմական ծրագրերի մասին: Ուղևորությունը գաղտնի չէր. ԿՀՎ-ի տնօրենից էր, որ ռուս որոշ պաշտոնյաներն առաջին անգամ լսեցին, որ իրենց երկիրը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա, ասել է աղբյուրը։ Դեկտեմբերի սկզբին Washington Post-ը, հիմնվելով առկա տեղեկատվության վրա, ընթերցողներին պատմել է Ուկրաինա ներխուժելու ռուսական պլանների մասին: Տեղեկությունը, թեև ստացվել է GCHQ Կառավարական հաղորդակցության կենտրոնից և գաղտնի հետախուզական MI6 ծառայությունից, սակայն թերահավատությամբ է ընդունվել։ Հիմնական խնդիրն այն էր, որ ոչ ոք չէր կարող հավատալ 21-րդ դարում Եվրոպայում նման պատերազմի հնարավորությանը։ Եվ միայն տարեվերջին, երբ Համատեղ հետախուզական կոմիտեն, հիմնվելով բոլոր առկա տվյալների վրա, եզրակացրեց, որ ներխուժման հավանականությունը շատ մեծ է, մարդիկ սկսեցին գիտակցել իրավիճակի լրջությունը։ Մնացած դաշնակիցները նույնպես տեղեկացված են եղել։ Բայց շատերը դեռ թերահավատ էին։ Որոշ եվրոպացի գործընկերներ կարծում էին, որ Ռուսաստանը հատուկ ցանկանում է ապակողմնորոշել Արևմուտքին՝ զարգացնելով իր ռազմական ներուժը: Իրաքից հետո անգլո-ամերիկյան հետախուզության նկատմամբ զգուշավոր վերաբերմունքը նույնպես բարդացրեց գործընթացը։ Արդեն պատերազմի սկսվելուց հետո ֆրանսիական ռազմական հետախուզության ղեկավարը պաշտոնանկ արվեց «ղեկավարությանը ոչ բավարար տեղեկացնելու համար» և «թեմայի խորը իմացություն չունենալու» համար։ Մեծ Բրիտանիան կիսվել է Կիևում խամաճիկային կառավարությունում կոնկրետ անձանց տեղակայելու ռուսական ծրագրերի մանրամասներով, իսկ Վաշինգթոնը բացահայտել է Casus belli կազմակերպելու Մոսկվայի պլանները՝ որպես կեղծ դրոշակային գործողություն՝ Ուկրաինային իբր անմարդկային արարքների մեջ մեղադրելու համար: Ամերիկյան և բրիտանական հետախուզության պաշտոնյաները կարծում են, որ այդ նյութերի հրապարակումը Մոսկվային զրկել է սեփական ժողովրդի և այլ երկրների ներխուժումն արդարացնելու հնարավորությունից։ Բայց հետախուզության աննախադեպ արտահոսքը բավարար չէր ներխուժումը կասեցնելու համար։ Հետախույզներից մեկը հիշում է, որ ինքը երբեք նման բան չէր տեսել. մի օր իր սեղանի վրա խիստ գաղտնի նյութեր կային, իսկ հաջորդ օրը դրանք հայտնվեցին հանրային տիրույթում։ Բայց իր մասշտաբներով աննախադեպ գաղտնի տեղեկատվության բացահայտումը չօգնեց կասեցնել ներխուժումը, թեև որոշ չափով խախտում էր Մոսկվայի ծրագրերը։ Բայց դա օգնեց Արևմուտքին՝ արագ գիտակցել, թե ինչ է կատարվում, հասկանալ, թե ով է ագրեսորը այս իրավիճակում և միավորել ջանքերը Ռուսաստանին զսպելու համար, ըստ հետախուզության պաշտոնյաների: Մի կողմից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, հետախուզական եզրակացությունները գրեթե անսխալական էին. տեղի ունեցավ լայնամասշտաբ ներխուժում միանգամից մի քանի ուղղություններից՝ նպատակ ունենալով տապալել և փոխարինել Զելենսկու իշխանությունը։ Վերլուծաբանները ճիշտ են նկատել նաև, որ Մոսկվան սխալ կհաշվարկի Ուկրաինայում իրեն սպասվող ընդունելությունը։ «Նրանք իսկապես հավատում էին, որ ուկրաինացիները դուրս կգան՝ իրենց դիմավորելու դրոշներով»,- նշում է արևմտյան հետախուզության աշխատակիցը։ Սակայն հետախուզության մեկ այլ կանխատեսում, թե ռուսական ռազմական հաղթանակը շաբաթների հարց է լինելու, չիրականացավ. պատերազմը չընթացավ այնպես, ինչպես ակնկալում էին շատ փորձագետներ, ռուսական բանակը պարզվեց շատ ավելի թույլ, քան ենթադրվում էր, մինչդեռ ուկրաինական զորքերը գերազանցեցին սպասելիքները. սա ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ հետախուզությունն ամենակարող չէ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պատերազմ վարելու բարդությունների կանխատեսմանը, պատերազմող կողմերի բարոյականությանը և արձագանքին առայն, ինչ տեղի է ունենում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
