«Չեմ կարող լռել ու չխոսել այս մասին». Էդմոն Մարուքյան
![]() 828 Երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ., 11:18 Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախից ինչ վերադարձել եմ, մի միտք է տանջում, և չեմ կարող լռել ու չխոսել այս խնդրի մասին: Մոտ հարյուր արցախցու հետ շփվել եմ և իրենց հուզող հարցերին պատասխանել: Շփման արդյունքում հասկացա, որ մի շարք պետականաքանդ ձևակերպումներ շատ ամուր շրջանառվում են Արցախում. «Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից», «Արցախը որոշել եք հանձնել Ադրբեջանին», «Հայաստանում չեն ուզում, որ մենք միանանք, մի hայրենիք լինենք» և այլն: Երբ սկսեցի հերթով այս թեզերը հերքել կոնկրետ արված գործերի օրինակներով, մարդիկ զարմանում էին: Ասում եմ՝ միայն այս տարի շուրջ 144 միլիարդի աջակցություն ենք տրամադրելու, անցյալ տարի ավելի շատ ենք տրամադրել՝ այստեղ չհաշված այլ տեսակի աջակցությունները: Այդ ինչպե՞ս է Հայաստանը ձեռքերը լվացել, այս ի՞նչ եք խոսում կամ մտածում... Հետո սկսեցի հարցուփորձ անել, թե որտեղից են այդ լուրերը տարածվում և արմատավորվում: Բոլորը միաձայն պնդում էին, որ հեռուսատեսությամբ են ասել։ Հարց՝ ո՞ր ալիքը, ո՞ր ԶԼՄ-ն. խոսակցության ընթացքում շատերը պնդեցին, որ 5-րդ ալիք են դիտում, նաև կայքերի լուրեր կարդում: Հիմա ուզում եմ հասկանալ՝ եթե հանրային մուլտիպլեքս զբաղեցնող ԶԼՄ-ն կամ Հայաստանում գրանցված որևէ կայք արցախցուն համոզում է, որ Հայաստանը լքել է իրենց, ձեռքերը լվացել, դավաճանել և ոչնչով չի ուզում աջակից լինել, Արցախում այդպիսի նարատիվների արմատավորումն ո՞ւմ է ձեռնտու: Մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև պառակտիչ թեզեր տարածելն ո՞ւմ է ձեռնտու: Մտածում էի ասեմ դադարեցրեք, մի՛ արեք նման բաներ և այլն: Հետո հասկացա, որ իզուր է, ոչինչ էլ չի դադարեցվելու, քանի դեռ մենք չենք գիտակցել, թե մեզ հետ ինչպես են վարվում մեր թշնամիներն ու ինչ մեթոդներ կիրառում մեր ժողովրդի դեմ: Այսինքն՝ պետության կամ ժողովրդի սեփականությունը հանդիսացող հանրային մուլտիպլեքսն օգտագործվում է՝ ժողովրդին պառակտող ու իրար դեմ հանող քարոզչություն է իրականացվում»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
