«Ադրբեջանի 5 կետերի ընդունումը՝ հրաժարում է Արցախից». Տաթևիկ Հայրապետյան
![]() 1136 Երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ., 13:42 ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Մեր քաղաքական և վերլուծական դաշտում շատ հաճախ Փաշինյան-Ալիև ձեռքբերված պայմանավորվածություններն ու հաջորդող հայտարարությունները մեկնաբանվում են ոչ թե ըստ բովանդակության, այլ ըստ այն քաղաքի աշխարհագրական դիրքի, որտեղ հանդիպել են։ Ես քննադատաբար եմ մոտեցել և՛ Սոչիում սահմանազատման մասին հայտարարությանը, և՛ Բրյուսելում «խաղաղության պայմանագրի» մասին տեքստին։ Արցախի հիմնահարցի «փակման», իսկ իրականում Արցախից հրաժարման մասին ցանկացած պայմանավորվածություն չի բխում մեր պետական ու անվտանգային շահից։ Արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» կեղծ քարոզչության ներքո փորձում են կոծկել մեր ձախողումները և Ադրբեջանի կողմից թելադրված կապիտուլյացիոն պայմաններն ընդունելու մասին պարզ իրողությունը։ Ինձ համար Ադրբեջանի 5 կետերի ընդունումը դա հրաժարում է Արցախից, իսկ Արցախից հրաժարումը մեծ վտանգ հայոց պետականության պահպանման համար։ Ուստի՝ երկրորդական է, թե որտեղ ես բանակցում, կարևոր է՝ ինչ ես բանակցում։ Եթե ուզում ենք խաղաղություն, ապա պետք է սթափ տեսնենք մեր անվտանգային մարտահրավերները և աշխատենք դրանց համարժեք դիմակայելու տեսլականով»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
