«Ես ուզում եմ հեծանիվ քշել». Ալեն Սիմոնյան
![]() 1016 Երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ., 16:55 «Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում ու այդ մեքենան չարժե 200 հազար դոլար... Ես ինձ մեքենա չեմ գնում, ես մեքենա չեմ վարում, հաճախ այդ որոշումների հետ կապ չունեմ ու չեմ կարող ունենալ: Պետությունն ինքն է որոշում կայացնում, ու կապ չունի՝ ով կլինի ԱԺ նախագահը, գոյություն ունեն պրոտոկոլներ, որոնք պահանջներ ունեն: Ես փորձում եմ մաքսիմալ հրաժարվել դրանցից»,- ասել է ԱԺ նախագահը՝ անդրադառնալով օգտատիրոջ հարցին՝ ինչո՞ւ որոշեց գնել զրահապատ մեքենա, եթե կարելի էր գումարն օգտագործել բանակի խնդիրների լուծմանը: Սիմոնյանն ասաց, որ պետական պաշտոնյա դառնալուց հետո իր կյանքի որակը, ազատությունը փոխվել է միայն դեպի վատը: «Ես սահմանափակ եմ իմ ազատության մեջ. անվտանգության աշխատակիցներն իմ ընտրությունը չեն: Ես ուզում եմ հեծանիվ քշել, մի անգամ արեցի, տղաները ստիպված եղան՝ մեկը հետևիցս վազում էր, մյուսը՝ նստել էր մեքենա, կողքով էր գնում, կանգնեցի.... Ըստ օրենքի, եթե ինձ ինչ-որ բան է պատահում պաշտոնի բերումով, իրենք պատասխանատվության են ենթարկվում: Կրկնում եմ՝ դա իմ ընտրությունը չէ»,- ասել է նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
