«Բանակցությունները կշարունակվեն՝ առանց ռազմական գործողությունների դադարեցման». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի Կիևի հետ բանակցային գործընթացը, սակայն առայժմ չի դադարեցնի ռազմական գործողությունները։
«Ես պատճառ չեմ տեսնում, որ մենք (բանակցությունները) չկարողանանք շարունակել, թեև ուկրաինական կողմը ամեն անգամ շրջվում է, երբեմն՝ 180 աստիճանով, մերժելով այն, ինչ ինքն էր առաջարկել, օրինակ, մի քանի օր առաջ։ Այնուամենայնիվ, մենք համբերատար և համառ մարդիկ ենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Այս դեպքում ռազմական գործողություններում դադարներ չեն լինի։ Լավրովի խոսքով, բանակցությունների առաջին փուլի նախօրեին Պուտինը հրամայել է դադարեցնել կրակը, սակայն Ուկրաինան փոխադարձ քայլ չի կատրել։ «Այդ ժամանակ մենք հասկացանք, որ բանակցությունների հաջորդ փուլերում չպետք է ռազմական գործողությունները դադարեցվեն, և դրանք չեն դադարեցվի, քանի դեռ փաստաթուղթ չի ստորագրվել»,- ասել է նա:

«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
7409:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
13703:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
12302:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
13301:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
14300:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
14600:48
«Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է դեմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
13000:06