«Կոշտ էր». Ավստրիայի կանցլերը՝ Պուտինի հետ հանդիպման մասին
![]() 751 Երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ., 20:11 Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո ասել է, որ խոսակցությունը շատ կոշտ էր և բաց։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Ավստրիական մամուլի գործակալությունը՝ կառավարության ղեկավարին հղումով։ Ինչպես Նեհամերը հայտարարության մեջ ասել է, «սա ընկերական այց չէր»։ «Պուտինին ուղղված իմ ամենակարևոր ուղերձն այն էր, որ այս պատերազմը վերջապես պետք է ավարտվի, քանի որ պատերազմի երկու կողմերում էլ կան պարտվողներ»,- ասել է նա։ Կանցլերը կարծիք հայտնեց, որ նրանք, ովքեր ներգրավված են «պատերազմական ծանր հանցագործությունների մեջ [Ուկրաինայի Բուչա քաղաքում] և այլուր» պետք է պատասխանատվության ենթարկվեն»: Ես նաև հասկացրեցի նախագահ Պուտինին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն և կխստացվեն այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ մահանում են Ուկրաինայում»,- հավելել է Նեհամմերը։ Նա դարձել է ԵՄ անդամ երկրի կառավարության առաջին ղեկավարը, ով հանդիպել է Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմի սկսվելուց ի վեր։ Մինչ այս Նեհամերը Կիևում բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
