Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Հնդկաստանն ու ԱՄՆ-ը կոչ են արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում

Հնդկաստանն ու ԱՄՆ-ը կոչ են արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում
577
Երեքշաբթի, 12 ապրիլի, 2022 թ., 11:36

Հնդկաստանը և ԱՄՆ-ը կոչ են անում դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, ասվում է երկու երկրների արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ:

Հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգթոնում՝ ապրիլի 11-ին:

Քննարկվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ հումանիտար ճգնաժամը և դրա հետևանքները։ Նախարարները դատապարտել են խաղաղ բնակիչների մահը: