«Իշխանությունն իր պահվածքով միայն մոտեցնում է պատերազմը». Տիգրան Աբրահամյան
![]() 653 Չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ., 13:06 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը եվրասիական տարածաշրջանում անխուսափելիորեն բերելու էր նոր սպառնալիքների տարափի, ռազմական գործողությունների հենց մեկնարկին էր նկատելի։ Ռուսաստանի դեմ տարվող միջազգային դիմակայությունը չի սահմանափակվելու պատժամիջոցներով, Ուկրաինային մատակարարվող սպառազինության հսկայական քանակով և ֆինանսական օժանդակությամբ։ Ամեն ինչ արվում է, որպեսզի ՌԴ-ի շուրջ և նրա ավանդական ազդեցության տարածաշրջաններում նոր «թեժ կետեր» ձևավորվեն, եղածները բորբոքվեն։ Սա անկասկած հարվածների այն ձևերից է, որն օգտագործվելու է ՌԴ-ի դեմ։ Հայաստանի ու Արցախի գլխավոր խնդիրն է, որպեսզի այս գործողությունների հետևանքով մենք ՌԴ-մնացածներ բախումների պոլիգոնի չվերածվենք, որի հավանականությունը հատկապես վերջին շրջանում կտրուկ աճել է։ Այս ֆոնին Հայաստանի իշխանության հայտարարությունները, վարքագիծը, վարվող քաղաքականությունը ոչ միայն նկարագրածս իրադարձությունները կանխելու հնարավորություն չի ստեղծում, այլ պարարտ հող է նախապատրաստում նոր էսկալացիայի համար։ Մի կողմից Փաշինյանը հայտարարում է պատերազմի վտանգի մասին, մյուս կողմից իշխող խորհրդարանական խմբակցությունը խայտառակ պահվածք է դրսևորում։ Դեռ չեմ խոսում իշխանության նախաձեռնությամբ, առաջին պլան բերված ծաղրածուներին, շոումեններին, ովքեր փորձում են հանրությանը լրիվ այլ օրակարգում պահեն, ձեռքի հետ էլ վարկաբեկեն բոլոր այն քաղաքական և ոչ քաղաքական խմբերին, ովքեր իրական վտանգներից են խոսում։ Սրանք ոչ մի ձև չեն հասկանում, որ նոր կռիվն Արցախով չի սահմանափակվելու, ավելին՝ առավել հավանական է պատերազմի այս շրջափուլը տեղափոխվի ՀՀ, որի դրսևորումները փոքր մասշտաբով արդեն դրսևորվել է Գեղարքունիքի, Վայոց ձորի և հատկապես Սյունիքի ուղղությամբ։ Այս իշխանությունն իր թուլամորթությամբ և պահվածքով միայն մոտեցնում է պատերազմը»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
