Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«2021-ին ունեցանք լրջագույն ձախողումներ և ձեռքբերումներ»․ Նիկոլ Փաշինյան

«2021-ին ունեցանք լրջագույն ձախողումներ և ձեռքբերումներ»․ Նիկոլ Փաշինյան
608
Չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ., 10:30

«2021 թվականը հետպատերազմական առաջին տարին էր, և տարվա ընթացքում մենք ունեցանք լրջագույն ձախողումներ և ձեռքբերումներ»,- ԱԺ-ում Կառավարության ծագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախ պիտի խոսեմ ձեռքբերումների մասին՝ հաջորդիվ կենտրոնանալով ձախողումների վրա, բայց ոչ միայն դրանք արձանագրելու, այլև, ԱԺ-ի բարձր ամբիոնում գտնվելու պատեհությունն օգտագործելով, երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության, այսպիսով նաև հանրության առաջ ինքնախոստովանություններ անելու, տեղի ունեցած պատերազմի և պարտության պատճառահետևանքային կապերը լուսաբանելու և հնարավոր լուծումների մասին խոսակցություն հարուցելու համար»,- նշեց նա։