«ՀԱՊԿ-ը մինչ օրս Սոթք-Խոզնավար հատվածում մոնիթորինգ իրականացնելու որոշում չի կայացրել»․ Փաշինյան
![]() 643 Չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ., 12:12 «Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածն, անշուշտ, ՀՀ ԶՈՒ-ի և կառավարության ձախողումն է, բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, կարծում եմ ձախողում էր նաև կազմակերպության համար»,- այսօր՝ ԱԺ-ում ելույթի ժամանակ անդրադառնալով նախորդ տարվա մայիսի 12-ին ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժմանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրականացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ մինչև օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակում որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել»,- նկատեց նա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
