Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այ քեզ սատանայական ցինիզմ». Արտակ Զաքարյան

«Այ քեզ սատանայական ցինիզմ». Արտակ Զաքարյան
828
Չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ., 14:36

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն ԱԺ-ում խոստովանում է, որ իրեն ընտրած ժողովուրդն անտրամաբանական գործողություն է արել: Սրանով նա Արցախի հանձնման ու Հայաստանի ապագա թրքացման մեղքը դնում է իրեն ընտրողների խղճի վրա: Եվ պատահական չէ, որ կապիտուլյանտը հատուկ շեշտում է Աստծո և ժողովրդի կամքը: Այսինքն՝ խաղաղության պատրվակով Արցախը հանձնելն ու դելիմիտացիայի անվան տակ Հայաստանը նսեմացնելը՝ Աստծո և ժողովրդի կամոք է լինելու:

Այ քեզ սատանայական ցինիզմ...

Նիկո՛լ, մի՛ սպանիր, սուտ վկայություն մի՛ տուր, ինչպես նաև Աստծո անունը զուր տեղը մի՛ տուր:

Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»։

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան