«Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով»․ Միրզոյան
![]() 368 Չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ., 17:12 Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց, թե ՌԴ խաղաղապահների կողմից ԱԺ ընդդիմադիր պատգամավորների Արցախ մուտքն արգելելու հետ կապված ինչ միջոցներ են ձեռք առնվել՝ ԱԳ հայտարարությունից բացի։ «Այն պահից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մենք ձեռնարկել ենք գործողություններ՝ կապի մեջ ենք եղել և՛ ԼՂ իշխանություների հետ, և՛ ՌԴ իշխանությունների հետ՝ բարձր մակարդակով։ Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատագամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով»,- պատասխանեց Միրզոյանը։ «Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա այն հստակորեն արտացոլված է ԱԳ հայտարարության մեջ»,- հավելեց նախարարը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
