Իրանը հերքում է բրիտանական կողմից հնչող մեղադրանքները

Իրանական կողմը հերքում է բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Ռուսաստանին իրանական զենքի ենթադրյալ մատակարարումների մասին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում օգտագործելու համար։ Համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի օրը տարածել է Լոնդոնում Իրանի դեսպանատունը։ Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ փորձը՝ ցույց տալ կապն ուկրաինական իրադարձությունների և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների միջև, ինչպես նաև Իրանի հիշատակումն այս համատեքստում, ոչ պրոֆեսիոնալ և անընդունելի քայլ է։
Ավելի վաղ մի շարք բրիտանական լրատվամիջոցներ տեղեկատվություն էին հրապարակել այն մասին, որ Իրաքն ու Իրանը զենք, այդ թվում՝ զենիթահրթիռային համակարգեր են մատակարարում Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողություններում օգտագործելու համար։

«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
7409:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
13703:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
12302:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
13301:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
14300:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
14600:48
«Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է դեմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
13000:06