Ինչպես է ձերբակալվել Պուտինի կնքահայր Վիկտոր Մեդվեդչուկը

«Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» կուսակցության ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը ցանկանում էր գաղտնի տեղափոխվել Մերձդնեստր, սակայն ուկրաինական հատուկ ծառայությունները խափանել են նրա ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովը։
Նա նշել է, որ Մեդվեդչուկը ձերբակալվել է Կիևի մարզում՝ սահման գնալու ճանապարհին։
Բականովի խոսքով՝ ԱԴԾ-ի գործակալները ծրագրել են Մեդվեդչուկին ուղարկել Մոսկվա, իսկ գործողությանը մասնակցել են քրեական հեղինակություններ, որոնք նրա համար ստեղծել են մի քանի «կեղծ մեդվեդչուկներ»։
Բացի այդ, կեղծ տեղեկություններ են տարածվել, որ Մեդվեդչուկը գտնվում է Շվեդիայում, մինչդեռ նրան փորձել են ուղարկել Մերձդնեստր։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ուկրաինացի զինվորականներն անընդհատ ուղեկցել են քաղաքական գործչին. նրանց նկատմամբ առանձին հետաքննություն է իրականացվելու։

«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
7409:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
13703:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
12302:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
13301:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
14300:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
14600:48
«Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է դեմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
13000:06