Ռուս խաղաղապահների ղեկավարի հետ հանդիպելու են և պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»
![]() 1310 Հինգշաբթի, 14 ապրիլի, 2022 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորների չստացված այցն Արցախ, երբ նրանց թույլ չտվեցին սահմանն անցնել, այդպես էլ չպարզաբանվեց, և չհասկացվեց, թե այդ ամոթալի արգելքի հրահանգն ով է իջեցրել։ Հայաստանյան ընդդիմադիր պատգամավորները, որոնք ի սկզբանե փորձում էին գաղտնի պահել այդ փաստը և մեզ խնդրում էին չգրել, որ իրենց թույլ չեն տալիս մտնել Արցախ, երեկոյան ուշ ստիպված էին կցկտուր մեկնաբանություններ տալ և ֆեյսբուքյան գրառումներ անել՝ սլաքներն ուղղելով Նիկոլ Փաշինյան-Ալիև դուետի կողմը, հայտարարելով, թե նրանց պայմանավորվածության արդյունքում է Հայաստանի խորհրդարանի պատգամավորների ցանկը փոխանցվել ՌԴ խաղաղապահներին, որոնք էլ անուն առ անուն ստուգել են և ասել, որ թույլ չեն տալիս սահմանը հատել։ Ընդդիմադիրները վստահ են, որ առանց ՀՀ իշխանությունների չի եղել դա, և որպես ապացույց են բերում իրենց այցի մասին հայտարարությունից հետո ԱԺ-ում հնչած ՔՊ պատգամավորների ելույթները, որոնք փրփրաբերան դատապարտում էին այդ այցը, հարցնում էին, թե ով է արդարացնելու իրենց ստացած աշխատավարձերը, հայտարարում էին, թե այդ այցով վտանգում են Հայաստանն ու Արցախը, և ընդդիմադիրները ներքին քայքայիչ գործունեությամբ են զբաղված՝ Ադրբեջանի հետ համագործակցությամբ։ Սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու են խաղաղապահները կատարել հրահանգը, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հստակ ամրագրված է Լաչինի միջանցքով Հայաստանի և Արցախի միջեւ անխափան կապի ապահովումը, իսկ ապահովողները հենց ռուս խաղաղապահներն են։ Իրավիճակն ավելի խճճեցին պաշտոնական Երևանի մեղադրանքները՝ հասցեագրված ռուսական կողմին»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
