Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել

Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել
807
Հինգշաբթի, 14 ապրիլի, 2022 թ., 14:18

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կցելով լուսանկար. «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունն է:
Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին:
Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին:
Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու»: