«Մենք որևէ կարգավիճակով չենք լինելու Ադրբեջանի կազմում». Դավիթ Բաբայան
![]() 1202 Հինգշաբթի, 14 ապրիլի, 2022 թ., 15:00 «Հիմա մնացել են միայն «կարմիր գծերը», մենք նոր ժամանակահատված ենք ապրում, հատկապես 2020 թվականի երրորդ պատերազմից հետո: Մանևրելու տեղեր գրեթե չկան, կան միայն «կարմիր գծեր», այդպես նաև աշխարհով մեկ է: Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում, նույն Ուկրաինայի դեպքերն այն է, որ այլևս աշխարհաքաղաքական վակուում չկա ոչ մի տեղ, այս ամբողջ երկրագնդում չկա աշխարհաքաղաքական մի ազատ տարածք, որտեղ այս կամ այն երկիրը, այս կամ այն ուժը կարող է այդ վակուումը լցնել: Մեզ մոտ էլ է արդեն ամենը «կարմիր գիծ», այսինքն՝ հիմա Արցախի գոյությունը, ապագան է որոշվում: Ամենամեծ «կարմիր գիծը», որը, դժբախտաբար, ներկված է նաև մեր երեխաների, հերոսների արյամբ, այն է, որ մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, որևէ կարգավիճակով չենք կարող լինել, սա անընդունելի է ժողովրդի ու բոլորի համար, որովհետև դա կբերի Արցախի հայաթափմանը, ցեղասպանության ու նոր պատերազմի: Մենք նաև չենք հրաժարվելու մեր օկուպացված տարածքներից»,- 168.am-ի հետ զրույցում, պատասխանելով՝ պաշտոնական Ստեփանակերտի համար Արցախի հարցի լուծման վերաբերյալ «կարմիր գծերը» որո՞նք են հարցին, ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
