Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին». Փրայս

«ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին». Փրայս
633
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 10:18

Վաշինգթոնը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով հասնեն երկարաժամկետ համապարփակ խաղաղության։ Այս մասին հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Փրայսը նաև նշել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով հակամարտության կարգավորման գործում դրական առաջընթաց է նկատվել։