Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախի խորհրդարանի երեկվա հայտարարության մասին». Սուրենյանց

«Արցախի խորհրդարանի երեկվա հայտարարության մասին». Սուրենյանց
780
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 13:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Արցախի խորհրդարանի երեկվա հայտարարության մասին
✓ խորապես գիտակցում եմ, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները լուրջ անհանգստություններ են առաջացրել Արցախում։ Լեգիտիմ եմ համարում Արցախի իշխանությունների ու հասարակության մտահոգությունները։
✓ Ներկա իրավիճակում բնական եմ համարում պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի հակասությունները, սակայն դրանք ոչ թե ներհայկական, ներքաղաքական հակադրության, այլ ավելի արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու առիթ պետք է լինեն։
✓ Խորապես հիասթափված եմ Արցախի խորհրդարանում երեկ ծավալված քննարկումների բովանդակությունից, ընդունված հայտարարության շեշտադրումներից։ Դրանք ամենևին չեն նպաստում Արցախի սուբեկտության բարձրացմանը, այլ միայն Արցախի խորհրդարանը, իշխանությունը դարձնում են Հայաստանի ներքաղաքական դիսկուրսի սուբյեկտ, հակադրության կողմ։
✓ Արցախի իշխանությունը պետք է դիմի ԵԱՀԿ գործող նախագահին, ՄԱԿ-ին, Ռուսաստանին՝ ոչ թե անկախության, այլ անվտանգության հստակ երաշխիքներ ստանալու պահանջով՝ առ այն, որ նախկին ԼՂԻՄ տարածքում հայերը պետք է անվտանգ ապրեն՝ մինչև կորոշվի վերջնական կարգավիճակը։
✓ պաշտոնական Երևանի հետ անպտուղ հակադրության փոխարեն՝ սա պետք է լինի Արցախի իշխանության օրակարգը»։