«Որևէ լուծում, որի արդյունքում Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել ՀՀ-ի համար». Աղաջանյան

«Որևէ լուծում, որի արդյունքում արցախցիները համաձայն կլինեն շարունակել ապրել Արցախում, կարծում եմ, որ դա պետք է ընդունելի լինի բոլորի համար՝ առաջին հերթին արցախցիների: Եթե պայմանն այն է, որ արցախցիների համար դա ընդունելի է, ենթադրում եմ, որ ՀՀ քաղաքացիների և Հայաստանի համար ևս ընդունելի է»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձանաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Մանրամասնելով՝ Աղաջանյանն ասաց. «Խոսքն այնպիսի պայմանների մասին է, որոնց արդյունքում կապահովվեն արցախահայության բոլոր իրավունքները, որի առկայության պայմաններում, ենթադրվում է, որ արցախցիք չեն ուզենա լքել Արցախը, հակառակ պարագայում այն լուծումը, որը կառաջարկվի, բնականաբար, չի լինի ՀՀ շահերին համապատասխան, ոչ էլ արցախցիների: Որևէ լուծում, որի արդյունքում Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար»:

«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
7409:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
13703:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
12302:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
13301:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
14300:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
14600:48
«Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է դեմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
13000:06