Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Եթե ընկնի Արցախը, կընկնի նաև Հայաստանը». ակցիա Փարիզում

«Եթե ընկնի Արցախը, կընկնի նաև Հայաստանը». ակցիա Փարիզում
984
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 15:18

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց նախօրեին տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳ նախարարի օգնական Լիլիթ Ասրյանը:

Ակցիայի ընթացքում ելույթ է ունեցել նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, ով իր խոսքում մասնավորապես նշել է, որ եթե ընկնի Արցախը, կընկնի նաև Հայաստանը, ինչն անթույլատրելի է։

Վերջինս նշել է նաև, որ Ֆրանսիան պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։