Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Վրաստանի խորհրդարանի նախագահը բացատրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մերժումը

Վրաստանի խորհրդարանի նախագահը բացատրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մերժումը
680
Երկուշաբթի, 18 ապրիլի, 2022 թ., 21:40

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Ուկրաինա կատարած այցի ժամանակ բացատրել է, թե ինչու Թբիլիսին պատժամիջոցներ չի կիրառել Մոսկվայի դեմ, գրում է Ambebi-ն։

«Երկկողմ պատժամիջոցների առումով մենք չունենք գործիքներ, որոնք իսկապես ինչ-որ կերպ կազդեն Ռուսաստանի որոշումների վրա։ Գլխավորն այն է, որ Վրաստանը չլինի այնպիսի երկիր, որտեղ Ռուսաստանը հնարավորություն կունենա շրջանցել պատժամիջոցները»,- ասել է նա։