«Պահանջում եմ՝ Պուտինի ներկայությամբ նշի, որ պատերազմը Շուշիի համար է եղել». Էդուարդ Շարմազանով
![]() 818 Երեքշաբթի, 19 ապրիլի, 2022 թ., 12:24 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ ««Շուշիի հարց չի եղել։ Հոկտեմբերի 19-20-ին առաջարկել եմ Փաշինյանին դադարեցնել պատերազմը, Շուշին պետք է մնար հայկական վերահսկողության տակ։ Սակայն, զարմանալիորեն մեր ամերիկացի...հայ գործընկերները մերժեցին առաջարկս»։ Վլադիմիր Պուտին, 17 նոյեմբեր, 2020թ.: «Պատերազմը Շուշիի համար է եղել: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել»։ Նիկոլ Փաշինյան, ապրիլի 12, 2022թ.: Այսօր Նիկոլը մեկնում է Մոսկվա։ Պահանջում եմ, որ Պուտինի ներկայությամբ նշի, որ պատերազմը Շուշիի համար է եղել ու մինչև Շուշին ադրբեջանցիներինը չլիներ, պատերազմը չէր դադարելու։ Այսինքն՝ ասի, որ ինքը 2022-ի ապրիլի 14-ին ԱԺ-ում ճիշտ էր խոսում, իսկ Պուտինը 2020-ի նոյեմբերի 17-ին՝ ոչ։ Կարճ ու կոնկրետ։ Եթե չի անելու դա, ուրեմն՝ հերթական անգամ վերահաստատելու է, որ սուտ է խոսել, պատերազմը միտումնավոր չի դադարեցրել, Շուշին հանձնել է ու հազարավոր նահատակների պատճառ դարձել։ ԱԺ-ում սուտ վկայություն տալու փոխարեն՝ Մոսկվայում Պուտինի ներկայությամբ ու հրապարակային կրկնի այն, ինչ ասել ես Շուշիի ու պատերազմը դադարեցնելու մասին ապրիլի 14-ին։ Դե քեզ տեսնեմ։ Հ. Գ. Մեկ էլ հարցրու՝ ովքե՞ր են ամերիկացի գործընկերները»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
