Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Սիրիայից, նրան կփոխարինի Իրանը. իսրայելական ԶԼՄ-ներ

Օրեր առաջ իսրայելական DEBKA պորտալը հայտնել էր, որ Ռուսաստանը դուրս է բերում իր ուժերը Սիրիայից՝ Ուկրաինա տեղափոխելու համար։ Այսպիսով, ռուսական հրամանատարությունն իր սիրիական զորախումբը կենտրոնացրել է մի քանի ավիաբազաներում՝ նախապատրաստվելով զորքերի մի մասի՝ Ուկրաինա տեղափոխմանը։ Դրանք են Խմեյմիմ, Դեյր էզ Զոր, Ղամիշլի և T4 ավիաբազաները։
Պորտալի ռազմական աղբյուրները նշում են, որ Ռուսաստանն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և «Հեզբոլլահ»-ի իրանցի զինվորականներին է հանձնում այն բազաները, որտեղ գտնվում էին իր ուժերը։ Հայտնի իսրայելցի լրագրող Էհուդ Յաարին հայտնել է, որ վերջին օրերին ռուսական բանակն ազատել է մի շարք հենակետեր, որոնք երկար տարիներ զբաղեցնում էր, հիմնականում Սիրիայի կենտրոնում և արևելքում, ինչպես նաև Հալեպի հյուսիսում, Դամասկոսի որոշ շրջաններում, Սիրիայի հարավում, որտեղ Իսրայելի հետ սահմանն է։
Ռուսական ներկայության կրճատումը մեծ նշանակություն ունի. Ռուսաստանը բազմիցս կանխել է իրանական դիրքերի ամրապնդումը, ստեղծել աշխարհազորայիններ, որոնք զերծ էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցությունից և թույլ չի տվել իրանամետ գեներալներին վերահսկողության տակ առնել սիրիական ամբողջ բանակը: Սակայն Ռուսաստանը կորցրել է Սիրիայում իրավիճակը վերահսկելու հետաքրքրությունը, և Դամասկոսի բարձր հրամանատարության վերջին նշանակումները հաստատում են դա: Նրանք բոլորը իրանամետ զինվորներ են Մահեր Ասադի 4-րդ դիվիզիայից, գրում է Details-ի իսրայելական հրատարակությունը։
Նշվում է, որ Սիրիայում ռուսական ռազմաբազաները շատ արագ զբաղեցվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ենթակա ստորաբաժանումների կողմից։ Սա տագնապալի նորություն է Իսրայելի համար, որն Իսրայելի ռազմաօդային ուժերի բոլոր անհերքելի առավելություններով հանդերձ, չի կարող լիովին վերահսկել այն, ինչ կատարվում է Սիրիայում։ «Այսօր Հեզբոլլահն արդեն ունի մոտ 500 ճշգրիտ հրթիռ։ Սա շատ ավելի քիչ է, քան իրանցիները ցանկանում էին հասնել, բայց շատ ավելին է, քան Իսրայելը պատրաստ է դիմանալ»,- նշում է Յաարին։
Զուգահեռաբար հաղորդվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կիրակի օրը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։ Բանակցությունների նպատակների ու բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվել։ Ըստ ամենայնի, այցի պատճառներից մեկը ռուս զինվորականների փոփոխված ծրագրերի քննարկումն է, ենթադրում է իսրայելական հրատարակությունը։

«ՀՀ-ն ուժեղ դերակատար դառնալու համար պետք է ունենա 2 ավիակիր՝ մեկը՝ Սև Ծովում, մյուսը՝ Միջերկրական»․ Արա Պողոսյան
7903:06
«Ղեկավարը չի կարող ձևացնել, թե պատասխանատվություն չունի»․ Մհեր Կարագոզյան
9702:06
««Ընդդիմադիրները» կվերցնեն մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն ԱԺ-ում»․ Արմեն Այվազյան
10401:06
«Սահմանադրական դատարանը դրոշը տվեց ընդդիմության ձեռքը»․ Հակոբ Բադալյան
12100:36
«ՀՀ-ում բոլոր պետական ինստիտուտները դարձել են քաղաքական հաշվեհարդարի գործիքներ»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
11700:06
«Այլ ակնկալիք ունեի՞ք, մանավանդ, որ ՍԴ անդամների աշխատավարձներն ավելի են բարձրացրել»․ Ոսկան Սարգսյան
93Երեկ, 23:42
«Երբ քաղաքական հարցերը որոշում են լուծել իրավաբանների միջոցով, ստանում են այս արդյունքը»․ Արա Պողոսյան
91Երեկ, 23:24
«Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան»․ Գագիկ Համբարյան
90Երեկ, 23:12