Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: «Ադրբեջանի հասցեին Հայաստանի վարչապետի անհիմն մեղադրանքները, ներառյալ հումանիտար հարցերի վերաբերյալ, ցույց են տալիս, որ ՀՀ ղեկավարությունն ամենևին էլ անկեղծ չէ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան: «Եռակողմ հռչակագրի ստորագրումից մինչ օրս ականների պայթյունից զոհվել է 219 մարդ։ Մեր քաղաքացիները պարբերաբար զոհվում են ականներից, նույնիսկ երբ հայկական կողմը տրամադրեց քարտեզներ: Այս առումով անհիմն են Հայաստանի վարչապետի մեղադրանքները, ըստ որի՝ Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում»,- նշել է այդ երկրի պաշտոնյան:
Հիշեցնենք՝ Նիդերլանդներում Փաշինյանը Ալիևի հետ վերջին հանդիպումից որոշ մանրամասներ էր հայտնել։ Ըստ նրա՝ Ալիևը խոստացել էր գերիների ևս մի խմբի ազատ արձակել և ուղարկել Երևան, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ. «Մենք մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ»,- նշել էր Փաշինյանը:

«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո
610:04
«Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքը». Լուկաշենկո
5109:25
«Եդինայա Ռոսիա»-ն առաջատար է Պետդումայի ընտրություններում
5109:19
«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
292Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
190Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
234Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
226Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
183Երեկ, 00:36