«Մարդը, թե պետությունը պետք է լինի միշտ հավակնոտ». Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջ է տարվում մի թեզ, թե իբր մեր շարունակական պարտությունների պատճառը մեր ամբիցիոզ լինելու մեջ է։ Պնդում են, թե վերջին պատերազմում պարտվեցինք, որովհետև հավակնոտ էինք։ Պարտվեցինք 1920-ին, որովհետև էլի հավակնոտ էինք։ Ավելի պրադվինուտիները նույնիսկ մեղադրեցին Տիգրան Մեծին հավակնոտ լինելու և մեզ պարտության դատապարտելու մեջ։
Այս թեզը լիիրավ կարելի է որակել որպես Ապիկարների Մանիֆեսթ։
Ապիկար էր իր կարիերան ատոմակայանը փակելով սկսած և ամբողջ կարիերայի ընթացքում երազանքի վարչապետ փնտրող Տեր-Պետրոսյանը։ Ապիկար էին ամեն ինչով ապահովված, բայց Կարսը թշնամուն հանձնած առաջին հանրապետության կառավարիչները։ Ապիկար է իրեն մոդեռատոր համարող ու ամեն ձախողման պատճառը նախօրոք գրպանը պահած Փաշինյանը։
Կա մի պարզ բնության ճշմարտություն՝ Ոչինչ տեղում կանգնած չէ, կամ պետք է զարգանա և առաջ շարժվի, կամ պետք է անկում ապրի ու ոչնչանա։ Մեր պարտության խորքային պատճառներից մեկն էլ հենց նա էր, որ ընտրվել էր ստատուս-քվո պահելու քաղաքականությունը։ Որն էլ ըստ բնության օրենքի հանգեցրեց համակարգային դեգրադացիայի ու պարտության։
Մարդը, թե պետությունը պետք է լինի միշտ հավակնոտ։ Դու պետք է նպատակ դնես թռչել Լուսնի վրայով, որպեսզի կարողանաս թռչել գոնե ծառի վրայից։
#մերուժըմերմեջէ»:

«Իրականացվո՞ւմ է վարորդների նախաուղերթային բժշկական զննում, թե՞ ոչ»․ Ծաղիկ Վարդանյան
7215:24
«Ինձ վրա մահափորձ անողին կալանքի չուղարկեցին»․ Արթուր Չախոյան
9114:48
Վալոդյա Գրիգորյանի եղբոր ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
9714:24
«ԱՄՆ-ում ավելի քան 17 000 չվերթ է չեղարկվել»․ #Bloomberg
18513:49
Մերձավոր Արևելք է ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի երրորդ ավիակիրը
22512:13
«Մենակ մեր ուսերին չպետք է լինի․ ժամանակն է եկել պետության աջակցության»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10812:00
«Դառել եք անասուն, ամո՛թ ա»․ միջադեպ՝ «Դինո վազք»-ի ժամանակ (տեսանյութ)
11011:36
«Տեսեք՝ Էջմիածնում ինչ «հոյակապ» ասֆալտ են արել»․ Արմեն Ալեքսանյան (տեսանյութ)
10911:12