«Քյասիբներ, հավաքվեք, պարոն Ավինյանից հրովարտակ ունենք». Լիաննա Խաչատրյան

Լրագրող Լիաննա Խաչատրյանը գրել է. «Տիկնայք և պարոնայք Քյասիբներ, հավաքվեք։ Պարոն Ավինյանից հրովարտակ ունենք։
Ուրեմն, քանի որ դուք այդքան չկաք, որ կենտրոնում տուն առնեք, կամ փորձվել եք ցանկանալ ձեր զավակին ձեր որոշած դպրոցը տանել, տեղեկացեք՝ լիովին ձեր չափերն անցել եք։ Քաղաքապետը դժգոհ է։
Նախ՝ ինչո՞ւ եք այդքան երեխա ունեցել ու դեռ մի հատ էլ թե բա՝ լավ կրթություն տամ։ Օպել նստեմ, քշեմ կենտրոն կամ Մալաթիա։ Այ քեզ բան։ Փող չունեք, մի բազմացեք։ Ի:
Սրանից հետո բոլորիդ երեխեքը մենակ տան կողքի դպրոց կգնան։ Հետո՞ ինչ որ կրթությունը լավը չի։ Բարի լինեինք, ունևոր լինեիք, մի նորմալ տեղ բնակարան առնեիք։
Կամ ի՞նչա նշանակում երեխային ծնողի աշխատավայրի մոտ պիտի դպրոց տանեմ։ Այդքան փող չունեք, թող ձեր տան մոտ գնա դպրոց, հետո էլ մենակ հետ գա տուն ու մնա տանը։ Այ քեզ բան։ Ու հա շների, ու աղբամանների արանքով էլ թող քայլի։ Ի...
Հարգարժան պարոն Ավինյանը մի անգամ փորձեց քաղաքը թեթևացնի, դասերը սարքեցին 8:15։ Ձեր երեխաներին սկսեցիք 7-ին արթնացնել։ Հետո դե առաջարկեց մարզերի քյասիբների ոտքը կենտրոնից կտրել։ Էլի լավ չի ստացվում։ Վերջը պարզվեց, պատճառը քաղաքի քյասիբների երեխեքն են։ Եկել լցվել են փողոցները։ Թե բա՝ կրթվենք։ Ի...
Մի խոսքով, հավաքեք ձեզ, հա՞։ Կամ մի բազմացեք, կամ բազմանալուց հետո մի փորձեք ձեր երեխային հնարավոր լավ կրթությամբ ապահովել։ Քաղաքապետը նյարդայնանում է։
Կարո՞ղ է գիտեք՝ ձեր պատճառով պիտի ուրբանիստ վարձի, քաղաքը լավ ուսումնասիրի, տրանսպորտ գնի բան...գիտեք պարապ է՞....մմմուշքի եկեք»։

«Իրականացվո՞ւմ է վարորդների նախաուղերթային բժշկական զննում, թե՞ ոչ»․ Ծաղիկ Վարդանյան
7215:24
«Ինձ վրա մահափորձ անողին կալանքի չուղարկեցին»․ Արթուր Չախոյան
9114:48
Վալոդյա Գրիգորյանի եղբոր ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
9714:24
«ԱՄՆ-ում ավելի քան 17 000 չվերթ է չեղարկվել»․ #Bloomberg
18513:49
Մերձավոր Արևելք է ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի երրորդ ավիակիրը
22512:13
«Մենակ մեր ուսերին չպետք է լինի․ ժամանակն է եկել պետության աջակցության»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10812:00
«Դառել եք անասուն, ամո՛թ ա»․ միջադեպ՝ «Դինո վազք»-ի ժամանակ (տեսանյութ)
11011:36
«Տեսեք՝ Էջմիածնում ինչ «հոյակապ» ասֆալտ են արել»․ Արմեն Ալեքսանյան (տեսանյութ)
10911:12