«ՆԱՏՕ-ն ուղղակի Ռուսաստանի դարպասներին է մոտենալու». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի գրառումը․ «Պուտինի ռազմաքաղաքական խելացնոր արկածախնդրությունն Ուկրաինայի դեմ հասցրեց նրան, որ ցայսօր որևէ ռազմական դաշինքի չանդամակցած և չեզոքություն պահպանած Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացնում: Ակնհայտ է, որ այս երկու պետությունները կընդունվեն ՆԱՏՕ:
Արևելյան իմաստությունը հավաստում է՝ այն, ինչից համառորեն փախչում ես, ի վերջո, քեզ է հասնում-բռնում է:
ՆԱՏՕ-ի հանդեպ Պուտինի թշնամանքն ու տագնապը հասցրեցին նրան, որ ՆԱՏՕ-ն ուղղակի Ռուսաստանի դարպասներին է մոտենալու:
Պուտինն այրել է հետադարձի բոլոր կամուրջները. թե՛ Ռուսաստանը, թե՛ նրա հարևաններին, թե՛ աշխարհը մատնելով խելահեղության հորձանքին:
Եվ այս խելահեղության հրդեհում Երևանի Մոսկվայի տուն կոչված շենքի վրա ծածանվում է ԽՍՀՄ դրոշը:
Եթե հայերից ոմանք սիրում են նետվել հրդեհի ճիրանների մեջ, որ այրվեն Ռուսաստանի հետ, դա թերևս իրենց ողջամտության և հոգեկան առողջության խնդիրն է, սակայն երբ մեր երկիրն են փորձում հրո ճարակ դարձնել՝ խորհրդային լաթով սեփական ստրկամտությունն ու դավաճանությունը ծածանելով, դա արդեն օրենքի և պատժի խնդիր է:
Շիկացած և սահմանային ժամանակներում մարդիկ միշտ ցուցաբերում են այն հատկությունները, որոնք սովորաբար քողարկված-չբացահայտված են լինում առավել հանդարտ իրավիճակներում:
Իրավիճակը բարդանում է, երբ նման մարդիկ իշխանություն ունեն. այն էլ՝ Ռուսաստանի պես մեծ երկրում: Եվ կամ՝ ՌԴ մայրաքաղաքի անվամբ անվանակոչված շենքի վրա:
Այս ողբերգության զավեշտն այն է, որ ՆԱՏՕ-ն հասավ Ռուսաստանի դարպասների մոտ, իսկ Հայաստանը վերադարձավ Խորհրդային Միություն»:

«Փեզեշքիանն է համոզել այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին հաստատել հրադադարը և բանակցությունները Վաշինգտոնի հետ». #NYT
3416:54
Զելենսկին Պուտինին հրավիրել է հանդիպման Կոնստանտինովկայում
5416:24
«Ի՞նչ «դեր» է վերապահվելու ՀՀ-ին՝ Եվրոպայում անվտանգության հարցերի ավելի լարվելու միտումների շրջանակում». Հակոբ Բադալյան
5214:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թրամփին և Վենսին՝ Անկախության օրվա առթիվ
10911:06
«Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար, քանի որ մենք լավն ենք». Թրամփ
13810:18
«Ղարաբաղից հետո Հայաստանը եվրոչինովնիկների համար դարձավ Ադրբեջանի գերի»․ Արա Արայան
12503:06
«Պատերազմներում փայլուն դրսևորված մարդուն բռնում են, Նիկոլի դեմը կզածներին՝ կոչումներ շռայլում»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
12401:06
«Պարտադիր Թուրքիա՞ն պիտի լինի, որ ձեզ պատռելով վազեք օգնության»․ Արա Պողոսյան
12800:18