Շաբաթ, 04 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը
43
Այսօր, 11:24

«Մայր Հայաստան» շրժումը հայտնում է. «Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ Առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման, որը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է։
Նշված որոշման դեմ բողոք է ներկայացվելու Վճռաբեկ դատարան։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Անդրանիկ Թևանյանի բնակարանում և «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկություններ էին իրականացվել։ Նույն օրը երեկոյան ԿԸՀ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել և անձեռնմխելիությունից զրկել Անդրանիկ Թևանյանին։ Մայիսի 23-ին դատարանն Անդրանիկ Թևանյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց»: