«Անկարայի արձագանքն ավելի շատ ոչ թե Իսրայելին, որքան ՀՀ-ին է վերաբերում». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պաշտոնական Անկարայի արձագանքն ավելի շատ ոչ թե Իսրայելին, որքան ՀՀ-ին է վերաբերում։
Բանն այն է, որ, բացի Իսրայելին տարբեր ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելուց, Էրդողանը Ցեղասպանության փաստը որակել է զրպարտություն։
Մի բան է, որ փաշինյանական իշխանությունը թեման իջեցնում է արտաքին քաղաքական օրակարգից և դրա շուրջ լռություն պահպանում, սակայն իրերի այսպիսի դասավորության պայմաններում հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան մի բան էլ հայերին կմեղադրի տարբեր հանցագործությունների և «պատմական սարսափելի» դրվագների համար։
Ի դեպ, այդ մոտեցումը Թուրքիան տարբեր փուլերում փորձել է կիրառել, սակայն այն ժամանակ, երբ ՀՀ-ն ակտիվ ջանքեր ու գործունեություն էր ծավալում Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, այդ փորձերը խլացվել էին։
Իսկ հիմա, փաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին»:

«Եթե Մասիսին ու Սիսը լինեին ՀՀ տարածքում, այն նույնկերպ ապամոնտաժելո՞ւ էիք Թուրքիայի պահանջով». Արեգ Սավգուլյան
3709:54
«Անկարայի արձագանքն ավելի շատ ոչ թե Իսրայելին, որքան ՀՀ-ին է վերաբերում». Տիգրան Աբրահամյան
3409:42
Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչոցնել. «Հրապարակ»
5309:30
ՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»
5309:24
Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ. «Հրապարակ»
4409:18
Սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում՝ կարկուտ
5008:24
«Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով առողջության համար վտանգը»․ Լևոն Ազիզյան
9200:48
«Արցախցիներ Պարգև Բադալյանը և Սերգեյ Սարգսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեցին»․ Ռոման Երիցյան
11800:30