«Արդյունաբերական արտադրանքի առաջարկ չունենք․ սա է պետական խայտառակությունը»․ Կարեն Ադոնց

Տնտեսագետ Կարեն Ադոնցի ֆեյսբուքյան գրառումը․ «ԲԱ ՈՐ ԵՎՐՈՊԱՑԻՔ ՀԱՆԿԱՐԾ ՈՒ ՀԱՐՑՆԵՆ
Բա որ եվրոպացիք հանկարծ ու հարցնեն՝ հայե՛ր, դուք ուտելիքից, խմելիքից ու ծխելիքից բացի, այլ ապրանք չունե՞ք մեզ առաջարկելու։ Բա լսել ենք, հսկա մեքենաշինություն եք ունեցել՝ հաստոցներ, գործիքներ, էլեկտրատեխնիկական ապրանքների մեծ տեսականի, էլեկտրոնիկա, քիմիա, լսել ենք՝ սաղ սոցլագերը ձեր արտադրած կոշկեղենի համար կիլոմետրերով հերթ էր պահում, ձեր արտադրած Նաիրի-3 «սուպեր համակարգիչ» ձեռք բերելու համար, դրսի համալսարաններում հայ ուսանողների վրա «հիբրիդային ճնշումներ» էին գործադրում։ Արա դուք ոչ մի բան չե՞ք թողել, մնացել եք ձեր ծիրանի ու լոլիկի հույսին։
Ի՞նչ եք պատասխանելու, որ եվրոպացին ձեզ հասկանա։
Քանի որ ձեր՝ ուտելիքի, խմելիքի, ծխելիքի և այլ տիպի ձեռնարկություններ թե՛ Հայաստանում գործող, թե՛ Հայաստանից դուրս գործող, առիթ ունեցել եմ աշխատացնել, ոտքի կանգնեցնել, մտցնել ամենաբարդ շուկաներ, կարող եմ ասել հետևյալը՝ այս ոլորտները իրական վերամշակող արդյունաբերության հետ էական կապ չունեն։
Հիմա գնում ենք Եվրոպա, ունե՞նք Եվրոպայի համար, ուտելիքից, խմելիքից, ծխելիքից բացի, այլ մրցունակ, արդյունաբերական արտադրանքի առաջարկ։
Չէ, չունենք։
Հ․Գ․
Այ սա է ազգային, պետական խայտառակությունը։ Մնացած առումով՝ ոչինչ չի փոխվել, ոնց կանխատեսվել է, ոնց նկարագրվել է՝ 90% ճշտությամբ շարժվում ենք։ Բարի երթ մեզ»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
199Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
60313.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
98712.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37212.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32212.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72211.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34011.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41310.10.2026, 13:12