«Ի՞նչ «դեր» է վերապահվելու ՀՀ-ին՝ Եվրոպայում անվտանգության հարցերի ավելի լարվելու միտումների շրջանակում». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, որը ժամանել էր Հայաստան հուլիսի 2-ին՝ Բաքվից, Իռլանդիայում հայտարարել է, որ Եվրամիությունում անվտանգության մարտահրավերները թեժանում են եւ պահանջում ավելի շատ ջանքեր պաշտպանության ոլորտում:
Նա Իռլանդիա է մեկնել այդ երկրի՝ ԵՄ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
Ի՞նչ է նշանակում, որ Եվրոպայում անվտանգության հարցերը դառնում են ավելի լարված: Սա պարզապես եվրոպացիներին բռի մեջ պահելու հնա՞րք է, թե՞ այդուհանդերձ ԵՄ վերնախավը կայացրել է Ռուսաստանի հետ պատերազմելու որոշում:
Իսկ օրինակ Հայաստանի հետ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը քննարկե՞լ է Եվրոպայում անվտանգության հարցերի ավելի լարվելու հետ կապված թեմաներ: Եթե Հայաստանը, ինչպես հավաստիացնում են, առավել քան երբեւէ մերձենում է ԵՄ հետ, ի՞նչ է դա նշանակելու անվտանգության հարցերի լարվածության իմաստով: Համաձայնեք, որ այստեղ խոսելու, դիտարկելու, քննարկելու ահագին բան կա, հասկանալու համար, թե ինչ «դեր» է վերապահվելու Հայաստանին՝ Եվրոպայում անվտանգության հարցերի ավելի լարվելու միտումների շրջանակում»:

«Ինչո՞ւ է ՌԴ-ն մեզ մղում հանրաքվեի ճանապարհով որոշելու ՀՀ-ի աշխարհաքաղաքական ուղղությունը»․ Արեգ Սավգուլյան
2414:18
Նոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից (տեսանյութ)
3413:54
«Բիշքեկում տեղի ունեցող հանդիպմանը առանձնապես տեղաշարժեր պետք չի սպասել»․ Վահան Բաբայան
4813:36
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
5813:24
Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
4513:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
7813:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
5113:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
5612:54