«ԵՄ-ին պետք է Թուրքիայի միջոցով չեզոքացնել Իսրայելը». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրռումը. «Ֆոն դեր Լեյենի Կովկասյան այցից 24 ժամ անց ԵՄ-ն հայտարարեց, որ Թուրքիան իրենց դիմել է SEPA ծրագրին միանալու խնդրանքով: SEPA-ն ԵՄ-ի միասնական վճարային համակարգն ա:
Եվրահանձնաժողովի նախագահի այցը մեզ մոտ մեկնաբանվեց որպես հայ-ադրբեջանական գործընթացի բաղադրիչ, մինչդեռ իրականում օրակագրում բացառապես ԵՄ-Թուրքիա ինտեգրման հարցն էր: Պատճառը, որ նա սկզբից ժամանեց Ադրբեջան և հարյուրավոր միլիոններ խոստացավ, կայանում է նրանում, որ Ադրբեջանի ձեռքերում է հիմա Թուրքիայի արևլյան սահմանների կայունույթան բանալին: ԵՄ-ին պետք է, որ Ալիևը հանկարծ նորից չսկսի ֆինանսավորել Թուրքիայի աջերին ու ձախերին, որ 2008 թվականի պես Թուրքիայի ներսում անկայունություն չստեղծվի: Պետք է նաև, որ Ալիևը Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը պահի, որպեսզի՝ շատ խարխուլ հիմքերի վրա գտնվող Փաշինյանի իշխանությունը չտապալվի հնարավոր ռուսական «ռևանշի» փորձի դեպքում:
ԵՄ-ին պետք է, որ Էրդողանը սկսի ինտեգրվել ԵՄ-ին՝ որպես Մերձավոր Արևելքի եվրոպական դարպաս: Դրա համար իրենց պետք է Թուրքիայի միջոցով չեզոքացնել Իսրայելը: Մի կերպ հանդարտ պահել թուրք-հունական քնած հրաբուխը: Այս ամենը ԵՄ-ին թույլ կտա կենտրոնանալ Բալկանների վրա ու թույլ չտալ, որ ամերիկացիք նորից պայթեցեն Եվրոպան սերբ-ալբանական բախումով:
Եթե Ալբանիայում բողոքավոր «բնապահպանները» ոնց որ թե կարողանում են ամերիկացիքի հարձակումը հետ մղեն, ապա Սերբիայում դեռ լուրջ հարցեր կան: Բողոքի դուրս եկած ուսանուղության պահանջով Սերբիայի նախագահը հերթական անգամ խոստացել է հրաժարական տալ «մի քանի շաբաթից», բայց ձեռի հետ հենց հիմա վերկանգնում է զորակոչը: Փաստացի՝ թե Ալբանիայի իշխող ռեժիմի և թե Սերբիայի՝ նրանց գործընկերների միակ փրկությունը իրար դեմ պատերազմելն է:
Հետևաբար մեր ՍԴ-ի՝ այսօր հրապարակվելիք որոշումը միտված է լինելու երաշխավորել, որ Թուրքիայի արևելքն անվտանգ պահելու Գերմանիայի ջանքերը զուր չլինեն: Եթե իհարկե Փաշինյանը նորից չխաբի, ինչպես դա արել է բազմիցս...
Այս ամենին զուգահեռ ամերիկացիք պիտի փորձեն Լեհաստանը ներքաշեն ՌԴ-ի հետ պատերազմի մեջ: Երկու օրից Թուրքիայում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ըստ էության Եվրոպայի արևելյան և հարավային սահմաններում տեղադրված ամերիկյան արկերը վնասազերծելու մասին է լինելու:
Սա Գերմանիայի երրորդ և ըստ ամենայնի վերջին փորձն է լինելու համաշխարհային հեգեմոն դառնալու»:

«ԵՄ-ին պետք է Թուրքիայի միջոցով չեզոքացնել Իսրայելը». Արթուր Դանիելյան
2614:12
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից (տեսանյութ)
4014:05
«Մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսփելն է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4213:42
«Սահմանադրությունը ոտնահարել են». Ոսկան Սարգսյան
5513:00
Երկրի վրա սկսվել է տարեսկզբից ի վեր երկրորդ ամենահզոր մագնիսական փոթորիկը
9312:53
Սանկտ Պետերբուրգը հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից
11212:17
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը
7111:24
«Եթե Մասիսին ու Սիսը լինեին ՀՀ տարածքում, այն նույնկերպ ապամոնտաժելո՞ւ էիք Թուրքիայի պահանջով». Արեգ Սավգուլյան
7409:54