Ֆինլանդիայի և Շվեդիայի վերաբերյալ Թուրքիայի առաջ քաշած պայմանները Փենթագոնը չի ընդունում

Փենթագոնը չի հաստատում Թուրքիայի պահանջները՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում դիրքորոշման փոփոխության դիմաց, ասել է գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան։
«Ես չեմ կարող հաստատել այս ցուցակի իսկությունը»,- ճեպազրույցում ասել է գործակալության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, թե Թուրքիան, որպեսզի հավանություն տա Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եվրոպական երկրներից պահանջում է վերացնել զենքի արտահանման սահմանափակումները, իրեն ներառել F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրում և չեղարկել ԱՄՆ պատժամիջոցները ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը ասել է, որ Անկարան չի կարող այո ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ չի կարող հավատալ նրանց հավաստիացումներին՝ կապված Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ ունեցած կապերի հետ։ Եթե Թուրքիան համաձայնի, ՆԱՏՕ-ն, ըստ Էրդողանի, «չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ»։

«ՀՀ-ում Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին արձանագրել է նաև ԵԽԽՎ-ն»․ Արամ Վարդևանյան
4901:06
«Մեզ անհրաժեշտ են իմաստուն ղեկավարներ, իմաստուն էլիտաներ»․ Արա Պողոսյան
5300:30
«ԵՄ-ն զարգացնում է ՀՀ-ի հետ ավելի ու ավելի անհատականացված երկկողմ գործընկերություն». Արարատ Միրզոյան
72Երեկ, 22:48
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ
77Երեկ, 22:36
«Փորձում է շեղել, որպեսզի մարդիկ պահանջեն ոչ թե Աջափնյակի մետրո, այլ Աջափնյակի բարեկիրթ թաղապետ»․ Հակոբ Բադալյան
75Երեկ, 22:18
«Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես նրան կխնդրեմ». Թրամփ
186Երեկ, 21:24
«СОР 17-ը ծառայեցնում եք պետբյուջեի հաշվին հարստանալո՞ւն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
71Երեկ, 21:18
«Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է սթափվի և արձագանքի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
80Երեկ, 20:24