«Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքը դատապարտել է ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացը». Աշոտյան
![]() 809 Շաբաթ, 21 մայիսի, 2022 թ., 12:12 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքը դատապարտել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացն ու իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները։ «Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) հայտարարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը մեծապես մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության շարունակվող հետընթացով: Մեզ անհանգստացնում են մարդու իրավունքների վերջին շարունակական կոպիտ խախտումները։ Մենք կտրականապես դեմ ենք իշխանությունների կողմից իրականացվող անհիմն ձերբակալություններին, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններին։ Մենք դատապարտում ենք կառավարության կողմից քաղաքացիների իրավունքների խախտումը, ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը։ Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ապահովել հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը, խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։ Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին շարունակել քաղաքական գործընթացները խաղաղ ճանապարհով և օրենքին ու Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ CDI-ը հավատարիմ է մարդու իրավունքների, արժանապատվության և ազատությունների հիմնական արժեքներին: Պետք է պաշտպանել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և արդարությունը»։ Բրյուսել, մայիսի 20, 2022 թվական»: Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22

