«Դադարե՛ք ատել, անիծել, հարձակվել մարդկանց վրա՝ ձեզ սթափեցնելու համար»․ Անի Սամսոնյան

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր պատերազմից հետո ապրում են «ոսկե դարի» սինդրոմով: Այդ մարդիկ խցանվել են անցյալի մի իրականության մեջ, որը եղել է կեղծ, բայց արտաքնապես գրավիչ: Այդ մարդիկ կարոտում են խաբեության մեջ ընկղմված իրենց անհոգ, քաղցր, կիսախաղաղ կոմֆորտի օրերը և ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել այն իրականության հետ, որ քարուքանդ է արել բոլոր այդ պատրանքները:
Ոչ մի կերպ չընդունելով իրականությունը և լցված ատելությամբ ներկայի նկատմամբ՝ նրանք նախընտրում են ապրել անցյալով, կարոտել անցյալը և անիծել բոլորին այդ անցյալն իրենցից գողանալու համար: Այս հոգեբանության մեջ մարդն առաջ չի շարժվում, և սա խնդիր է մի երկրի համար, որն առաջ շարժվելու նպատակ է դրել: Հասկանալի է, նաև, որ մյուս կողմից ապագայի անորոշությունն է ստիպում մարդուն հոգեբանորեն խարխափել արդեն իսկ ապրած և գեղեցիկ ընկալված այդպիսի անցյալում:
Դադարեք ատել, անիծել, հարձակվել մարդկանց վրա ձեզ սթափեցնելու համար, քինախնդիր լինել, կառչել միայն անհաջողություններից ու խղճալ ինքներդ ձեզ:
Մենք ապրում ենք այն իրականությունը, որին արժանի ենք: Մտածեք ԱՅՍ մասին»:

Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում․ 17 ժամ ջուր չի լինի
5822:30
Շինարարների 35 շենքի ծորակներից կեղտաջուր է հոսել
4622:24
«Երևանի քաղաքապետարանն ու ինքնակամ կառույցները». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
4522:12
Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրն աղտոտված է
5321:52
«1967 թ-ին գրավված Գոլանի բարձունքները կմնան սիրիական տարածք». Ահմեդ ալ-Շարաան՝ ՄԱԿ-ում
15021:25
Ուկրաինան և Ֆինլանդիան ստորագրել են անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագիր
13621:00
50 երկիր և Եվրոմիությունը կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել կրակը
15120:43
Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմը
11120:00