Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել. «Հրապարակ»
![]() 774 Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ., 09:06 «Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելյան հանդիպումից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ իշխանամերձ աղբյուրի՝ ԵԽ նախագահը պնդել է, որ հարկավոր է պրոցեսներն արագացնել և հաջորդ օրը հայտարարել դելիմիտացիայի հանձնաժողովների կազմերն ու նախագահների անդրանիկ հանդիպումն անել: Արցախի մասով Միշելը պարզ ասել է, որ Ադրբեջանը պետք է կարողանա լեզու գտնել Արցախի հետ, համոզել և երաշխավորել նրա անվտանգությունը: Եվ Ալիևին նախազգուշացրել է՝ եթե չկարողանաք համաձայնության գալ արցախցիների հետ, մենք ստիպված կլինենք ընդունել ռուսական խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը, և նրանք հավերժ կմնան Արցախում: Եվրոպացիները հասկանում են, որ Արցախի դիմադրությունը չեն կարողանալու կոտրել, և Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնել չի հաջողվի, քանի դեռ Արցախը դեմ է դրան: Մի ելքն Արցախի կամքը կոտրելն է կամ համոզելը, մյուսը՝ Ալիևին համոզելը, որ զիջի: Ալիևը փորձել է խաղարկել Փաշինյանի գործոնը՝ Միշելին ասել է. «Իսկ եթե ես պայմանավորվեմ Փաշինյանի հետ, և նա համաձայնի իմ տված երաշխիքներին, կարո՞ղ եմ արցախցիների փոխարեն նրա հետ պայմանավորվել»: Ըստ մեր աղբյուրի՝ այս տարբերակին չեն համաձայնել: Այսինքն՝ Ալիևն ստիպված է լինելու բանակցել Արցախի իշխանությունների հետ: Արձանագրենք, որ Արցախն իր համառությամբ կարողանում է սեփական շահերն առաջ մղել: Մնում է, որ ՀՀ վարչապետը դրան չխանգարի»: Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
