«Սիրիայում ռուսական զորախմբի առաքելությունը գրեթե ավարտված է». Լավրով
![]() 794 Ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ., 00:30 «Սիրիայում ռուսական զորախմբի համար գրեթե ռազմական առաջադրանք չի մնացել, տեղում գտնվող զորքերի թիվը որոշվում է կոնկրետ առաջադրանքներով, որոշումը, թե որքան զորք պետք է լինի Սիրիայում, հիմնված կլինի նպատակահարմարության սկզբունքի վրա»,- այս մասին RT Arabic-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրան հարցրել էին, թե Սիրիայում ռուսական զորքերի թիվը պահպանվո՞ւմ է։ «Պարզ է, որ այնտեղ գործնականում ռազմական առաջադրանքներ չեն մնացել, այլ միայն կայունության և անվտանգության ապահովում։ Անմիջական ռազմական խնդիրներից, որոնք սիրիական բանակը լուծում է մեր աջակցությամբ, Իդլիբն է, որտեղ ահաբեկչական սպառնալիքը ոչ մի տեղ չի անհետացել, այն պահպանվել է։ Մենք ոչ մի դիմում չունենք Սիրիայի ղեկավարությունից: Եթե նման որոշումները նպատակահարմար համարվեն, դրանք կիրականացվեն»,- հավելել է Լավրովը։ Նա նշել է, որ Թուրքիան Սիրիայում փորձում է «իրագործել այն, ինչի շուրջ պայմանավորվել էին նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի տարի առաջ», սակայն «ինչպես բոլորս տեսնում ենք, ամեն ինչ ծանր է ընթանում»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
