«Ինչո՞ւ եք դուք կախված Ռուսաստանից, և ոչ՝ հակառակը». Զելենսկին՝ ԵՄ-ին
![]() 713 Երկուշաբթի, 30 մայիսի, 2022 թ., 23:30 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ԵՄ արտահերթ գագաթնաժողովում, տեսահոլովակով, կոչ է արել ԵՄ-ին վճռականորեն հարվածել Ռուսաստանին պատժամիջոցներով և վարվել ըստ նրա տնտեսական կշռի։ «Ես ձեզնից ոչ մեկին չեմ մեղադրում, կատարվածի ողջ մեղքը միայն ռուսական պետության վրա է, բայց ես վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ պատժամիջոցների հարցում առաջընթաց պետք է լիներ այս ագրեսիայի համար, և մենզ դա իսկապես պետք է, և դա մեզ շատ կօգնի: Այնպիսի առաջընթաց, որպեսզի Ռուսաստանը սկսի խաղաղության ձգտել: Եվ միայն սա կարող է լինել մեր ընդհանուր պահանջը՝ խաղաղություն: Մեր տարածքային ամբողջականության, մեր ինքնիշխանության հաշվին փոխզիջումներ չեն կարող լինել»: Երկուշաբթի և երեքշաբթի ԵՄ արտահերթ գագաթնաժողովում քննարկվում է Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ Միության քաղաքականությունը, մասնավորապես՝ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը պետք է ներառեր ռուսական նավթի էմբարգոն։ «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր առաջ են մղում վեցերորդ փաթեթը, փորձում են այն արդյունավետ դարձնել, սակայն ինչ-ինչ պատճառներով այն դեռ չկա, իսկ ինչո՞ւ եք կախված Ռուսաստանից, նրանց ճնշումներից, ոչ թե հակառակը։ Ինչո՞ւ է Ռուսաստանը դեռ կարողանում օրական գրեթե մեկ միլիարդ եվրո վաստակել էներգառեսուրսների վաճառքից, ինչո՞ւ են ահաբեկչական պետության բանկերը դեռ աշխատում Եվրոպայի և համաշխարհային ֆինանսական համակարգի հետ: Սրանք լուրջ հարցեր են»,- ասել է Ուկրաինայի նախագահը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
