Ադրբեջանն արգելափակել է «ՌԻԱ Նովոստի»-ի աշխատանքը Արցախի պետնախարարի հետ հարցազրույցից հետո

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կայքը Ադրբեջանում անհասանելի է դարձել. հայտնում է գործակալության թղթակիցը։
«Ուրբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի հրապարակումից հետո ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ Axar.az-ը և APA գործակալությունը, կոչ են արել տեղական իշխանություններին՝ արգելափակել կայքը, որը մտնում է Russia Today միջազգային լրատվամիջոցների խմբի մեջ: Այս հարցում ադրբեջանական կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։
«Պաշտոնական Բաքուն կարծում է, որ ռուսական պետական գերատեսչությունները, իբր, տարածում են զրպարտչական տեղեկատվություն, որը հակադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և խթանում է անջատողական միտումները։ Այս ամենը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և, հետևաբար, լուրջ ափսոսանք է առաջացնում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։

«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
3721:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
7118:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
6617:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
18117:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
6617:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
11617:24
«Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, կլինեն բանտում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6617:18
«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա․ մեր երկիրն անտեր կմնա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6017:12