Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել. «Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը, ելնելով «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի պահանջներից, այսօր՝ ժամը 15:00-ին, կայանալիք դատական նիստի ընթացքում միջնորդելու է այն անցկացնել դռնբաց ռեժիմով՝ հաշվի առնելով, որ պաշտպանական կողմը մտադիր է դատարան ներկայացնել առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը հաստատող փաստաթղթեր, որոնք որևէ դասակարգում չունեն, այսինքն՝ որևէ գաղտնիք չեն պարունակում, չեն պարունակում նաև ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության շահերին վնասող որևէ ռիսկ, և գոնե այս դատական նիստի անցկացումը դռնփակ ռեժիմով կհանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը և կխախտի արդարադատության շահը»:

ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
2309:30
Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում․ «Հրապարակ»
2709:24
«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»
2809:18
ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էր ճիշտ «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»
4509:06
«Վենսն անհամաձայնություն է հայտնել Վատիկանի դիրքորոշմանը»․ Հակոբ Բադալյան
12403:06
«Զրոյական արժեք ունեցող հայտարարություն է արել»․ Ստեփան Դանիելյան
11401:00
«Ո՞վ կունենա համարձակություն․ ՍԴ-ն՝ Փաշինյանի ճնշումների տակ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10800:36
«Ոչ անձնական տվյալներ եք հավաքագրում, և դա միայն մաքսանենգության դեմ պայքարի համար չէ»․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
113Երեկ, 21:36